2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

Օպերացիա «ՄաՅրամիԳ prkich-ռոբինհուդուհի»

Օպերացիա  «ՄաՅրամիԳ  prkich-ռոբինհուդուհի»
09.08.2023 | 21:10

Նիկոլին սպասարկող այս «կենդանին» սրտաճմլիկ մի գրառում է արել, թե բա մեքենաս փչացել էր ու կանգնող օգնություն առաջարկողների մեջ Նիկոլի ՄաՅրամիԳն էր:

Նիկոլականն իր այս գրառման վերջում է բացահայտում այս ողջ «բեմադրության» գլխավոր նպատակը` թե բա նախկինների տղաները և աղջիկներն այսպիսի բան չէին անի...

Նիկոլին սպասարկողները փորձում են ցույց տալ, որ զոնտիկ բռնողով, մի քանի «պադավատներով», բազմաթիվ թիկնապահներով ման գալացող ու ընկերուհիների շրջապատում «թագավորի աղջիկ» մականունը կրող Նիկոլի ՄաՅրամիԳը «հասարակ» մարդ է ու «ходовик»-ություն է անում մայրուղիների վրա:

Չզարմանաք, եթե մի քանի օրից էլ պարզվի, որ ՄաՅրամիԳը ավտովթարից վիրավորվածներին է առաջին բուժօգնություն տրամադրել ինչ-որ մի մայրուղու վրա...

Հետաքրքիր է, ԱշոԾիկը ե՞րբ է ինչ-որ ինքնասպանի փրկելու Դավթաշենի կամրջի վրա, որ նիկոլականներն էլ մկկան թե` իյա՜ա՜ա՜, նախկիներից որի՞ երեխան է ինքնասպաության փորձ անողին փրկել:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Հ.Գ. ՄաՅրամիԳ "prkic-ռոբինհուդուհի" օպերացիան սկսված է...

Դիտվել է՝ 2616

Մեկնաբանություններ